|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է.
«Միքայել Սրբազանի ամոթալի դատավարությունն ու ապօրինի դատավճիռն ինձ հիշեցրեց պատմական այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ են անցել քաղաքական հետապնդումների միջով` Չարենց, Բակունց, Տերյան, Դրո, Աբեղյան, Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան և այլ շատ և շատ մեծեր:
Միշտ մտածել եմ` լավ, ովքե՞ր են եղել այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որ կարողացել են այդպիսի սարսափելի ոճիր գործեն: Հիմա հասկանում եմ, որ ժամանակակիցն եմ նրանց թոռների, որոնց աշխատանքի բերմամբ հաճախ տեսնում եմ քննչականներում ու դատարաններում: Եժովների գենը շարունակվում է:
Հ.Գ. Դրանցից առնվազն մեկը` համակուրսեցիս է»: