կարևոր
373 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-03 18:44
Հասարակություն

Փաշինյանի երեկվա պահվածքը հուշում էր, որ Միքայել Սրբազանի դատավճռի քաղաքական պատվերը տրված է․ Մանուկյան

Փաշինյանի երեկվա պահվածքը հուշում էր, որ Միքայել Սրբազանի դատավճռի  քաղաքական պատվերը տրված է․ Մանուկյան

«Ամբողջ դատաքննությունը բոլորովին ուրիշ թեմայի մասին էր և իշխանական քարոզչամեքենան ու Նիկոլի ստրուկ դատաիրավական համակարգը կատարում էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը։ Քաղաքան պատվերը տրված էր, փաթեթավորման հարց էր, իշխանության համար թիվ մեկ հարցն այն էր, որ Սրբազանը մնա անազատության մեջ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Միքայել Սրբազանը մեղադրվում էր ՔՕ 422-րդ հոդվածով, մինչդեռ այսօր հրապարակված դատավճռով՝ 442-րդ հոդվածով։

«Մանր ֆյուրերիկները փոքր երկրներում փորձում են իրենց անհաճո ցանկացած խոսք լռեցնել։ Փոքրիկ ֆյուրերիկը պետք է պատրաստվի իր համար սարսափազդու ընտրություններին»,- նշեց Մանուկյանը