Փոխարժեքներ
02 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.34 |
EUR | ⚊ | € 450.5 |
RUB | ⚊ | ₽ 4.6984 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանության դեպք է եղել։ Այս մասին Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Նայեք վիճակագրական տվյալները, սրանք ահասարսուռ պատկեր են՝ ռազբոյ, կրակոցներ, գողություն, հաշվեհարդար։ Դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով։ Մենք էլ ենք զգում դա, տնից դուրս ենք գալիս մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռռում է։
Փոխանակ կանչեք ոստիկանապետին, նախարարին՝ հարցնեք ինչպես է, որ Փարաքարում 8 ամիս լարված պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում ու ոչինչ չի արվել։ Էդ գաղտնալսելուց լավ եք, բա ձեզ հետաքրքիր չէ, թե ի՞նչ է տեղի ունենում, կատարվում։ Ասում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում։ Այն տեղի է ունենում երբ պետություն չկա, իրավապահ համակարգը պատշաճ չի աշխատում և մարդիկ ստիպված են իրենց հարցերը լուծել են այն ձևով, որն անընդունելի է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։