|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Այսօր վաղ առավոտից հետևում եմ ավտոներկրողների բողոքի ակցիային, նրանց կողմից ստանում բազմաթիվ հեռախոսազանգեր», - գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը և մանրամասնում․
«Վերջին տարիներին բազմիցս անդրադարձել եմ այն արհեստական խոչընդոտներին, որոնք ստեղծում է իշխանությունը այս բիզնեսի ներկայացուցիչների համար:
Ավտոներկրողները մտահոգված են վերջերս ԱԺ-ում ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, որի համաձայն, ավտոներկրող ընկերություններից պահանջվում է ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, որից էլ հարկելու են:
Այս ընկերությունների ներկայացուցիչները հավաստացիանում են, որ մեկ մեքենայի վաճառքից ունենում են շատ ավելի քիչ եկամուտ, քան 20 տոկոսն է:
Ստացվում է, որ պետությունը միջամտում է և ավտոներկրողներին ստիպում ունենալ շատ ավելի մեծ եկամուտ, քան ստացվում է ավտոմեքենաների վաճառքից:
Լիովին հասկանալի են ինձ համար ավտոներկրողների դժգոհությունները: Շարունակելու եմ հետևողական լինել հարցին՝ փորձելով առաջարկել լուծումներ, որոնց արդյունքում չի տուժի ավտոներկրման ոլորտը և չեն փակվի բազմաթիվ ընկերություններ»: