|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը շուտով կհայտարարի խոշոր բարեփոխումների մասին։
Ինչպես փոխանցում է NBC-ն, Դոնալդ Թրամփը մանրամասնել է, որ բարեփոխումները, մասնավորապես, վերաբերում են ռազմական գնումները հեշտացնելուն և արտասահմանում ռազմական վաճառքն արագացնելուն։
«Մենք ունենք հսկայական թվով երկրներ, որոնք ցանկանում են գնել մեր սարքավորումները, և գիտեք, շատ դեպքերում դա չափազանց երկար է տևում: Նրանք կուտակված են», – ասել է Թրամփը՝ անհրաժեշտություն համարելով պաշտպանական ընկերությունների կողմից ռազմական սարքավորումների արտադրության արագացումը։