|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր:
Ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով լուծումներ են առաջարկվում գործող օրենքով չկարգավորվող խնդիրներին: Մասնավորապես՝ հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները և դրանց չկատարման համար վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները:
Վարչապետը հանձնարարել է շարունակել համատիրությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրությունները և ընդգծել, որ այս ոլորտում աշխատանքը պետք է կազմակերպել հնարավորինս արդյունավետ ու պրագմատիկ՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը: