|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ անտառային բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
ՀՀ նախագահի հրամանագրով` ստեղծվել է Անտառային կոմիտե, այսօր էլ կառավարության նիստում հաստատվեց Անտառային կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը:
Մեկ այլ որոշմամբ` բնապահպանության նախարարությունում ձևավորվում է կենսառեսուրսների և անտառային քաղաքականության վարչություն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման իրավասությունը փոխանցվում է Անտառային կոմիտեին: «Հայանտառ»-ը կիրականացնի անտառների տնտեսավարումը` «Անտառների պահպանումից` զարգացում» հայեցակարգի որդեգրմամբ:
Կստեղծվի նաև անտառային պահպանության ծառայություն, որի հիմնական նպատակը պարեկապահակային ծառայություն ձևավորելն է: Այն կաշխատի շուրջօրյա` հատուկ ծառայության կարգավիճակով, կունենա վարչական միջոցներ գործադրելու իրավասություն` արգելելու և կանխարգելելու ապօրինի ծառահատումները, որսը: