կարևոր
2317 դիտում, 8 ժամ առաջ - 2025-09-27 16:20
Աշխարհ

Մահացել է «Միմինո» ֆիլմի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան

Մահացել է «Միմինո» ֆիլմի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան

73 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Թաիր Գազիևը։

«Անսահման ցավով և սրտումս անտանելի դառնությամբ, որը վաղուց էր կուտակվել, հայտնում եմ մորս՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Լյուդմիլա Իվանովնա Գավրիլովայի մահվան մասին», – գրել է նա սոցցանցում:

Նա նշել է, որ հանդիսատեսի համար իր մայրը կմնա անմոռանալի դերեր ու կերպարներ պարգևած դերասանուհի, գործընկերների համար՝ բեմին ու մասնագիտությանը նվիրվածության օրինակ, աշակերտների համար՝ վարպետության ու ոգեշնչման կախարդական աղբյուր։

Մահվան պատճառը չի նշվում։ Դերասանուհու վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին մերձմոսկովյան Բալաշիխայում: