|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դիլիջանում «Միմինո» ֆիլմի երեք հերոսների հուշարձանի բացումը ազդակ է եղել Թբիլիսիի իշխանություններին, որ վերջիներս էլ նույն ֆիլմի հերոսների արձանախումբը կանգնեցնեն Վրաստանի մայրաքաղաքում:
Թբիլիսիի մետրոպոլիտենի «Հավլաբար» կայարանի հարեւանությամբ գտնվող զբոսայգում արդեն տեղադրվել է «Միմինո»-ի հերոսների արձանախումբը, սակայն բացումը դեռ տեղի չի ունեցել: Ի տարբերություն Դիլիջանի արձանի, Թբիլիսիում ֆիլմի 4 հերոսներ են պատկերված: Թե ո՞վ է չորրորդը, դեռ հայտնի չէ. Թբիլիսիի քաղաքապետարանն անակնկալ է պատրաստում: