|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեհաստանը բացելէ Բելառուսի հետ սահմանը և սկսել է թույլատրել տրանսպորտային միջոցների մուտքն իր տարածք: Այդ մասին հաղորդել է BelTA գործակալությունը:
Սեպտեմբերի 24-ի առավոտյան Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի սահմանապահ ծառայությունից ստացել է պաշտոնական ծանուցում սեպտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:00-ին (Երևանի ժամանակով 02:00-ին) սահմանի բացման մասին:
Բելառուսի պետական մաքսային կոմիտեն ակտիվացրել է Լեհաստանի հետ սահմանի անցակետերում աշխատանքը՝ Վարշավայի կողմից սահմանային անցակետերի գործունեությունը վերսկսելու որոշումից հետո: Գերատեսչությունը մանրամասնել է, որ բելառուսական կողմն ավտոճանապարհային անցակետերում կսկսի դուրս եկող տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները՝ սկսած ժամը 23:00-ից, որպեսզի ապահովի դրանց արագ մեկնումը լեհական կողմում երթևեկության պաշտոնական բացումից հետո: Դա վերաբերում է նաև գնացքներին:
Հիշեցնենք՝ Լեհաստանը Բելառուսի հետ գործող բոլոր սահմանային անցակետերը փակել է սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը: Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 9-ին՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կողմից: Նա մեկնաբանել էր, որ իր որոշումը պայմանավորված է բելառուսա-ռուսական «Զապադ-2025» զորավարժություններով, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 12-16-ը: