|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրամիության արձագանքը Բելառուսում տիրող իրավիճակին չպետք է սահմանափակվի պատժամիջոցներով և համատեղ հայտարարություններով. ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին:
Ըստ նրա՝ Բրյուսելը պետք է առաջարկի Մինսկին համագործակցություն, քանի որ սա «բելառուսներին արթնացնելու միակ միջոցն է և, հավանաբար, նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նստել սեղանի շուրջ և սկսել խոսել հասարակության հետ»:
«Որպեսզի և ընդդիմությունը, և նա տեսնեն, որ Բելառուսն այլընտրանք ունի Ռուսաստանի հետ համագործակցությանը», - ասել է լեհ նախարարը:
Անցյալ շաբաթվա վերջին Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկն հայտարարել էր, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները միաձայն որոշել էին պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ: Անհատական սահմանափակումները կազդի նրանց վրա, ովքեր պատասխանատու են «խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների և ընտրակեղծիքների համար»:
Վաղը ԵՄ երկրները կանցկացնեն արտակարգ գագաթնաժողով, որտեղ նախատեսում են քննարկել հանրապետությունում ստեղծված իրավիճակը:
Նշենք, նաև որ Յաբլոնսկին չի համաձայնել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ նշելով, որ դա ավելի կմերձեցնի ՌԴ-ի հետ։