Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.49 |
EUR | ⚊ | € 447.51 |
RUB | ⚊ | ₽ 4.5057 |
GBP | ⚊ | £ 517.74 |
GEL | ⚊ | ₾ 142.09 |
Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի և Բելառուսի առաջիկա «Запад-2025» համատեղ զորավարժություններով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 12-ից 16-ը։
«Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Բելառուսի հետ սահմանը նաև Շենգենյան գոտու սահմանն է», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Լեհաստանը սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ամբողջությամբ կփակի Բելառուսի հետ սահմանը։
Լեհաստանի իշխանությունները նաև հայտարարել են, որ Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով թռիչքների սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 9-ից։