|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանը կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը քաղաքացիների համար մինչև 2021 թվականի մարտի 1-ը`երկու երկրներում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում երկրի դեսպանատունը:
«Ռուսաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև մեր երկրի ներսում խիստ կարանտինային միջոցառումների ներդրման պատճառով Ռուսաստանի Դաշնության (Դաղստանի Հանրապետություն) և Ադրբեջանի Հանրապետության միջև ցամաքային պետական սահմանը կփակվի քաղաքացիների տարանցման համար մինչև 2021 թ. մարտ 1-ը», - նշել են դիվանագիտական առաքելությունում:
Դեսպանությունն ընդգծել է, որ «Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը շարունակվում է ամբողջությամբ և սովորական եղանակով»: «Սույն համաճարակաբանական իրավիճակի պատճառով քաղաքացիների անցումը ժամանակավորապես դադարեցվել է», - պարզաբանել է դեսպանատունը: