|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։ Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։
«Նորդուզի սահմանը, որպես դեպի Եվրասիական շուկա Իրանի դարպաս, երկրի արտահանման և արտարժույթի ներգրավման մեջ կարևոր դերակատարում ունի և պայմաններ է ստեղծում Եվրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների օրեցօր ավելացող ներկայության համար»,-ասել է դեսպան Զոհուրին` Ջուղայի շրջանի ղեկավարի, Նորդուզի կենտրոնի տնօրենի և սահմանային անցակետում տեղակայված գրասենյակների և կենտրոնների տնօրենների հետ համատեղ նիստում։
Դեսպանը սահմանային անցակետի գոյությունը նպաստավոր պայման է համարել Ջուղայի շրջանի և «Արաս» ազատ տնտեսական գոտու համար, հաստատել է ներդրումների ներգրավման, համագործակցության զարգացման և ծրագրման կարևորությունը։
Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետության միակ ցամաքային սահմանն է։ Երկու կողմերում գործում են ազատ տնտեսական գոտիներ, կողմերի քննարկումների օրակարգում է այդ գոտիներում և անցակետում համագործակցության զարգացումն ու խորացումը։