|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը երկուշաբթի հայտարարել է սահմանների փակման մասին: Նման որոշման պատճառը Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի համաճարակն է, ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է CNN-ը՞
Հոնկոնգի ղեկավարն այս որոշումը կայացրել է աճող հանրային ճնշման տակ, երբ բնակիչները պահանջում են արգելել Չինաստանի մայրցամաքային հատվածից քաղաք ժամանել ցանցկացողների մուտքը: Լեմի պնդմամբ՝ հետագա միջոցներ են ձեռնարկվելու «ապահովելու սահմանային վերահսկողությունը անցակետերում և սահմանափակելու մարդկանց տեղաշարժը սահմանով»:
Ըստ լրատվամիջոցի՝ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2003-ին տարածված մերձարևելյան շնչառական համաշխտանիշի (SARS) համաճարակի զոհերի թիվը Չինաստանում, որը կազմում է 349 մարդ: Կորոնավիրուսից մահացածների թիվն այս պահին հասել է 361-ի: