կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-18 15:14
Հասարակություն

Սաթի Սպիվակովա Երևանում է՝ «Սիրո մետաֆիզիկա» ներկայացումով և բարեգործական նպատակով

Սաթի Սպիվակովան ասաց, որ Երևան է եկել «Ազգերի թատրոնի» «Սիրո մետաֆիզիկա» ներկայացմամբ, որն արդեն վեց տարի խաղում են Վլադիմիր Կոշևոյի հետ։ Շուտով այն դուրս կգա թատրոնի ռեպերտուարից, ուստի նրան շատ էր պետք այն ցույց տալ նաև Երևանում։

Նա պատմեց, որ մեկ տարի առաջ ծանոթացել է «City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ․ նրանց կապում է նաև անցյալից եկող հետաքրքիր պատմություն։ Սպիվակովան նշեց, որ առաջին անգամ համաձայնել է դառնալ բարի կամքի դեսպան, քանի որ հիմնադրամում տեսել է երեխաների աչքերը, բժիշկների նվիրումը և համոզվել է՝ այստեղ իր մասնակցությունը կարող է իրական օգնություն բերել։

Մանրամասն՝ տեսանյութում։