կարևոր
229 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-18 12:19
Հասարակություն

ՈւՂԻՂ․ Սաթի Սպիվակովան՝ Հայաստանում մարդասիրական ծրագրի իրականացման մասին

Այսօր, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Alpha Media Centre»-ում ընթանում է մամուլի ասուլիս։

Բանախոսներն են՝
Սաթի Սպիվակովա — դերասանուհի, բարի կամքի դեսպան, մշակութային և բարեգործական ծրագրերի նախաձեռնող
Վլադիմիր Կոշևոյ — թատրոնի և կինոյի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ
Էսթեր Դեմիրճյան — «City of Smile» հիմնադրամի տնօրեն

Նրանք խոսում են սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում նախատեսված Մոսկվայի «Ազգերի թատրոն»-ի ներկայացման մասին։ Ներկայացվում է նաև Սաթի Սպիվակովայի և «City of Smile» հիմնադրամի համատեղ գործունեությունը, որն ուղղված է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններով երեխաներին աջակցելուն։

«Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը, որի հիմքում Սերգեյ Սոլովյովի սցենարն է, նվիրված է Իվան Տուրգենևի և Պոլինա Վիարդոյի բարդ հարաբերություններին։ Այն կցուցադրվի երկու սեանսով՝ ժամը 18:00-ին և 20:00-ին։ Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի «City of Smile» հիմնադրամին։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։