կարևոր
574 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-17 15:54
Հասարակություն

Սաթի Սպիվակովայի բարեգործական նոր ներկայացումները՝ Երևանում

Սաթի Սպիվակովայի բարեգործական նոր ներկայացումները՝ Երևանում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Alpha Media Centre»-ում տեղի կունենա մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն են՝

  • Սաթի Սպիվակովա- դերասանուհի, բարի կամքի դեսպան, մշակութային և բարեգործական ծրագրերի նախաձեռնող
  • Վլադիմիր Կոշևոյ- թատրոնի և կինոյի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ
  • Էսթեր Դեմիրճյան — «City of Smile» հիմնադրամի տնօրեն

Բանախոսները կպատմեն սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի ունենալիք Մոսկվայի «Ազգերի թատրոն»-ի ներկայացման, ինչպես նաև Սաթի Սպիվակովայի և «City of Smile» հիմնադրամի համատեղ գործունեության մասին, որն ուղղված է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին աջակցելուն:

«Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը հիմնված է Սերգեյ Սոլովյովի սցենարի վրա և նվիրված է Իվան Տուրգենևի ու Պոլինա Վիարդոյի բարդ հարաբերություններին։ Այն կցուցադրվի երկու սեանսով՝ ժամը 18:00-ին և 20:00-ին: Տոմսերի վաճառքից հավաքված միջոցները կուղղվեն «City of Smile» հիմնադրամին:

Ասուլիսը լուսաբանելու համար՝
հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 9-րդ հարկ

Ալֆա մեդիա կենտրոնի կոնտակտներ՝
հեռ: +37498 919693
էլ. հասցե։ [email protected]