կարևոր
661 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-17 17:58
Աշխարհ

Վախենալով ապստամբությունից՝ Էրդողանը կրկին ցնցում է ռազմական ղեկավարությունը

Վախենալով ապստամբությունից՝ Էրդողանը կրկին ցնցում է ռազմական ղեկավարությունը
Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askerî şōra) 2025 թ-ի օգոստոսի 3-ի որոշումները՝ Էրդողանի նախագահությամբ, եւս մեկ անգամ ցույց տվեցին՝ Թուրքիայի զինված ուժերում ծառայության առաջխաղացումն ավելի ու ավելի է կախված հավատարմությունից, այլ ոչ թե մասնագիտական արժանիքներից։ Թուրքիայում 2016 թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո «սուլթանը» ձեռնամուխ է եղել զինված ուժերի լայնածավալ վերակզմավորմանը՝ աշխատանքից հեռացնելով սպաներին, որոնց նա անհավատարիմ է համարել, եւ նրանց փոխարինելով իսլամիստ գործիչներով, որոնք քաղաքակնապես հավատարիմ են իր կառավարությանը, հիշեցնում է Nordic Monitor-ը:Վերջերս Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում, որը տեւեց մոտ 2,5 ժամ, նույնպես կատարվեցին կադրային փոփոխություններ եւ այդ միտումն արտացոլող բարձրացումներ։

Նիստի ավարտին հաջորդել են մի շարք հայտարություններ, որոնք վերաբերում են թուրքական բանակի բարձրագույն հիերարխիային։Ամենանշանավոր որոշումը գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրակի վաղաժամկետ հրաժարականն էր, որի պաշտոնավարման ժամկետն ավելի վաղ երկարաձգվել էր եւս երկու տարով: Նրան կփոխարինի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։ Գյուրաքի հրաժարականի պաշտոնական պատճառը թափուր պաշտոնների բացակայությւնն էր, ինչը տարօրինակ է թվում, քանի որ թուրքական բանակում գլխավոր շտաբի պետից բարձր պաշտոն չկա:Գյուրաքին համարում էին Էրդողանի ամենավստահելի հրամանատարներից մեկը։ 2016 թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ նա աջակցել է կառավարությանը հեղաշրջման փորձի ժամանակ: Նախկինում Գյուրակը մի քանի ստորաբաժանումների հրմանատար էր, իսկ 2020 թ-ին կնոջ մահից հետո էլ ավելի էր կենտրոնացել իր մասնագիտական պարտականությունների վրա։ 2025 թ-ի հուլիսին նրա հրամանատարության ներքո գտնվող զինված ուժերում տեղի է ունեցել երկու միջադեպ, որոնք գրավել են հանրութայն լայն ուշադրությունը։ Հուլիսի 6-ին Իրաքի հյուսիսում իրականացված գործողության ընթացքում 12 զինծառայող մահացել է թունավոր գազի թունավորումից՝ դատարկ քարանձավ մտնելուց հետո: Պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ հետաքննության ընթացքում անփութություն չի հայտնաբերվել եւ հայտարարել է, որ քարանձավ է մտել եւ վերադարձել հետախույզ շունը, ինչը զինվորներին թույլ է տվել հավատալ քարանձավի անվտանգությանը: Սակայն ավելի ուշ փորձագետները նշել են՝ ավելի թեթեւ թունավոր գազերը վեր բարձրանալու հատկություն ունեն եւ կարող են աննկատ մնալ կենդանիների կողմից, իսկ նման նյութերի նույնականացման համար անհրաժեշտ են հատուկ սարքեր:Ավելի ուշ՝ հուլիսի 26-ին, Հաթայ նահանգում ծայրահեղ շոգի պայմաններում զորավարժությունների ժամանակ երկու զինվոր է զոհվել:

Գյուրաքի իրավահաջորդը 64-ամյա գեներալ Բայրաքթարօղլուն է։Նա ցամաքային զորքերի հրամանատարն էր 2023 թ-ից, իսկ մինչ այդ՝ 2009-2011-ականներին, եղել է մեխանիզացված հետեւակային բրիգադի հրամանատար։ Դա դաշտում զորքերի հրամանատարության նրա միակ փորձն է։ Ռազմական փորձագետները նշել են՝ Թուրքիայի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է զորքերի հրամանատարության նման սահմանափակ փորձ ունեցող մեկը: 2025 թ-ին նա հավանություն է տվել Թուրքիայի ռազմական ակադեմիայից հինգ նորաթուխ սպաների հեռացմանն այն բանից հետո, երբ դիպլոմների հանձնման արարողության ժամանակ նրանք վանկարկել են «մնք մուսթաֆա քեմալի զինվորներն ենք»՝ նկատի ունենալով աշխարհիկ Թուրքիայի Հանրապետության հիմնադրին։ Ռազմական կարգապահական հանձնաժողովն ի սկզբանե խորհուրդ էր տվել նրանց նկատողություն հայտարարել, սակայն Բայրաքթարօղլուն կարգադրել է նրանց ազատել ծառայությունից։

Բայրաքթարօղլուն ծնունդով Սեւծովյան տարածաշրջանից է՝ նույն տարածաշրջանից, որտեղ ծնվել եւ մեծացել է Էրդողանը։ Այս մանրամասնությունն ավանդաբար կարեւոր էր համարվում նրա նախագահության ընթացքում քաղաքական եւ ռազմական պաշտոններում նշանակվելիս: Բայրաքթարօղլուի բարձրագույն պաշտոնում նշանակվելուց հետո Ստամբուլում 1-ին բանակի հրամանատար գեներալ Մեթին Թոկելը բարձրացվեց ցամաքային զորքերի հրամանտարի պաշտոնին: Գեներալ Իֆրան Օզսերտը դարձավ Էգեյան բանակի հրամանատար,գեներալ Քեմալ Յենին դարձավ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Լեւենթ Էրգյունը նշանակվեց 2-րդ բանակի հրամանատար: 1992-ին գեներալ Էրգյունին նշանակեցին գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Մեկ այլ անսովոր որոշում էր մեկ բրիգադային գեներալի՝ առանց շտաբային պատրաստության, գեներալ-լեյտենանտի կոչման բարձրացումը։ Խորհուրդը մեկ տարով երկարաձգել է նաեւ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուի եւ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի լիազորութոյւնները:Դատական լրատվամիջոցները երկու սպաներին էլ համարում են Էրդողանի ամենավստահելի հրամանատարներից մեկը։ Նման հեղինակությունը կապված է 2016 թ-ի հուլիսյան իրադրձություններում նրանց դերի եւ նախագահին հրապարակայնորեն արտահայտված նվիրվածության հետ:

Բարձրացումների ցանկում ներառվել են երկու գեներալկամ ծովակալ, որոնք ստացել են ավելի բարձր կոչում, եւ 61 գնդապետ, որոնք ստացել են գեներալի կամ ծովակալի կոչում: 29 գեներալների եւ 478 գնդապետների ծառայության ժամկետը երկարացվել է համապատասխնաբար մեկ եւ երկու տարով:Երկու գեներալներ լքել են բանակը՝ զինծառայողների համար սահմանային տարիքը՝ 65 տարեկանը լրանալու պատճառով, սիկ 43 գեներալներ եւ ծովակալներ ազատվել են աշխատանքից՝ նրանց համար մատչելի պաշտոնների բացակայության պատճառով: 2025 թ-ի օգոստոսի 30-ի դրությամբ Թուրքիայի զինված ուժերում գեներալների եւ ծովակալների ընդհանուր թիվը 316-ից հասավ 332-ի: Ի տարբերություն նախորդ տարիների՝ պաշտպանության նախարարությունը չի հրապարակել 2025 թ-ին աշխատանքից ազատված գնդապետների ցանկը։Նախարարությունը հայտարարել է՝ ծանուցումները անհատապես կուղարկվեն բոլոր նրանց, ում դա վերաբերում է: Առանց հրապարակված ցուցակի՝ աշխատանքից ազատված գնդապետների ինքնությունը եւ նրանց պաշտոնանկության պատճառները հանրամատչելի չեն:

2016 թ-ից ի վեր Թուրքիայի զինված ուժերի կառուցվծքը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Հեղաշրջման փորձից հետո կառավարությունը փակեց բոլոր ռազմական ակադեմիաները եւ դրանք փոխարիեց պաշտպանության ազգային համալսարանով՝ քաղաքացիական ուսումնաշկան հաստատությամբ: Կադրային սպաների համար քննությունների նոր համակարգը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ ստուգել թեկնածուներին, այդ թվում՝ հավատարմության համար: Էրդողանի նախկին խորհրդականի կողմից հիմնադրված մասնավոր ռազմականացված SADAT ընկերության անդամները, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել են ռազմական դպրոցների կուրսանտների ընտրության հանձնաժողովներին:

Կարեւոր է նաեւ այն, որ կառավարությունը թույլ տվեց Իմամ Խաթիբի կրոնական միջնակարգ դպրոցների շրջանավարտներին ընդունվել զինվորական ծառայություն, ինչը շեղում է ընդունելության նախկին աշխարհիկ չափանիշներից: 2024 թ-ին ելույթ ունենալով պաշտպանության ազգային հմալսարանում՝ Էրդողանը հայտարարել է՝ հեղաշրջման փորձից առաջ ծառայած 1886 շտաբային սպաներից 1524-ը հեռացվել են զինված ուժերից։  Ընդհանուր առմամբ, հեղաշրջումից առաջ ծառայած 32 189 սպաներից ազատվել է 10 468-ը։ Պաշտպանության նախարության տվյալներով՝ 2016 թ-ից ի վեր աշխատանքից ազատվել է 24 339 զինծառայող, այդ թվում՝ սպաներ, սերժանտներ եւ քաղաքացիական անձնակազմ։  Կառավարության տվյաներով՝ հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինծառայող։Այդ ժամանակ ակտիվ ծառայության մեջ գտնվող 325 ծովակալներից 42-ը մնացին իրենց պաշտոններում կամ առաջխաղացում ստացան 2016 թ-ի հուլիսի 15-ի իրադարձություններին հաջորդած տարիներին:Բացի կրթական համակարգերի վերակազմավորումից եւ առաջխաղացումից, առաջարկվեցին օրենսդրական փոփոխւթյուններ, որոնք նախագահին ավելի լայն լիազորություններ կտան սպաների առաջխաղացման հարցում: 2020 թ-ին ներկայացվել է օրինագիծ, որը պետության ղեկավարին իրավունք է տալիս վերացնել երկարամյա ծառայության եւ առաջխաղացման համար պաշտոնի նշանակման պահանջները։ Չնայած հանրային քննարկումից հետո հետկանչին՝ նախագիծը շարունակում է մնալ խորհրդարանի օրակարգի պոտենցիալ կետ:

Հ. Գ. Ադրբեջանի պաշտպանության նախարարի նոր խորհրդական է նշանակվել գեներալ Սոներ Օրուքօղլուն, ով այդ պաշտոնում փոխարինել է Թուրքիայից (ադրբեջանական ծագմամբ) մեկ այլ գեներալ Բախտիյար Էրսային, որն այսուհետ թուրքական ցամաքային ուժերի 1-ին բանակի հրամանատարն է: 2023 թ-ի սեպտեմբերի սկզբից Օրուքօղլուն ստանձնել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնը, այնպես որ հենց նա Էրսայի հետ համատեղ ծրագրել եւ իրականացրել է հարձակողական գործողություն Լեռնային Ղարաբաղի դեմ։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի