|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կենտրոնական բանկը որոշել է մարտի 29-ից արգելել տեղական բանկերին սպասարկել ռուսական «Միր» վճարային քարտը՝ ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը հանրապետության բանկային ոլորտում։
«Հայկական ArCa պրոցեսինգային կենտրոնը միաժամանակ սպասարկում է «Միր», Visa եւ Mastercard վճարումները։ Visa-ն և Mastercard-ը հրաժարվում են աշխատել մի ընկերության հետ, որը միաժամանակ սպասարկում է պատժամիջոցների ենթարկված «Միր»-ը: Նրանք իրավունք չունեն այս դեպքում աշխատել ArCa-ի հետ։ Հետևաբար, այլ տարբերակ չկա, քան արգելել «Միր»-ի ծառայությունը, հակառակ դեպքում մեր երկիրը կմնա առանց միջազգային քարտերի»,- ասել է աղբյուրը։
ТАСС-ի զրուցակիցը նշել է նաև, որ ՀՀ ԿԲ-ն այս գործընթացը ներկայացնում է որպես մասնավոր բանկերի որոշում՝ «ռուսական կողմին չնեղացնելու համար»։
ТАСС-ը կապ է հաստատել Կենտրոնական բանկի և Հայաստանի խոշոր բանկերի հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն պաշտոնական պատասխան չի ստացել։