|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Միր» հեռուստաընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող վերանորոգման աշխատանքների մասին ռեպորտաժ է պատրաստել:
Ռեպորտաժում խոսվում է այն մասին, որ հայտնաբերվել է նախկինում անհայտ որմնանկար: «Շինարարները հայտնաբերել են տասներկու առաքյալներին ներկայացնող որմնանկար, որը ծածկել են հաստ կտորով: Շուտով այն փորձաքննության կուղարկվի լաբորատորիա»,- նշել է լրագրողը:
Վերջին անգամ տաճարը վերանորոգվել է 70 տարի առաջ: Մայր տաճարի վերանորոգումն ընթանում է ոչ միայն ներսից, այլև` դրսից, նաև ամրացվում է:
«Դրա շնորհիվ, ըստ մասնագետների, տաճարը վերանորոգման կարիք չի ունենա ևս 300 տարի: Վերանորոգված Էջմիածինը հավատացյալների առաջ իր դռները կբացի 2020-ին»,- ասվում է ռեպորտաժում:
Մանրամասն` տեսանյութում: