|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանը աստիճանաբար հրաժարվում է «ոչ բարեկամական երկրներ» եզրույթից։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի նախապատրաստման վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Աստիճանաբար հրաժարվում ենք ոչ բարեկամական երկրներ եզրույթից, չնայած այն մնում է օրենսդրության մեջ։ Ինչպես վերջերս, եթե չեմ սխալվում, Վլադիվոստոկում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ ելույթ ունենալիս՝ ՌԴ նախագահը շեշտեց, որ մենք ոչ բարեկամական երկրներ չունենք, կան երկրներ, որոնք ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական կառավարություններ ունեն», – ասել է Լավրովը։