|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան առաջիկայում կպատասխանի Վաշինգտոնի կողմից ոչ բարեկամական հարձակումներին, եթե դրանք շարունակվեն. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին տարվա արդյունքներով ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում:
«Ոչ բարեկամական հարձակումներին կպատասխանենք նաև հետագայում, եթե դրանք ամերիկյան կողմից շարունակվեն,- բացատրել է ՌԴ ԱԳ նախարարն ու հավելել. «Այդուհանդերձ, կարծում ենք, որ սխալ կլիներ անորոշ ժամանակով հետաձգել մեր երկրների և աշխարհի համար կարևոր խնդիրների լուծումը»:
Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է նաև, որ տարբեր ուղղություններով ԱՄՆ-ի հետ փոխգործակցություն կառուցելու ռուսական առաջարկները շարունակում են մնալ «սեղանին»:
«Սա վերաբերում է նաև ռազմավարական կայունության թեմային, որի իրավիճակի համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում որպես խոշորագույն միջուկային տերություններ»,- ամփոփել է նա: