|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը բազմաթիվ հանգամանքներով դիտարժան է եւ կարող է նոր ելակետ ապահովել մեր հատուցման խնդիրների իրավական միջազգայնացման հետագա գործընթացին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Նախագահի ուղերձում կարծում եմ տեղ է գտել մի կարեւոր ձեւակերպում, որ ուշագրավ է եւ նախանշում է ԱՄՆ արտաքին քաքականության հեռակա ուղղությունները։ ԱՄՆ նախագահը, նկարագրելով 1915-ին ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականության ձերբակալությունը իբրեւ գործողությունների վայր օգտագործել է «Կոստանդնուպոլիս» անվանումը։ Ստամբուլը իր պատմական անունով կոչելը իր հերթին հստակ ուղերձ ունի․ սա ուղերձին ապահովում է կարեւոր ուղենիշ՝ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների առումով նոր վեկտորի»,- ասաց Գանտահարյանը։