կարևոր
1438 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-03 12:37
Քաղաքական

Ռուբինյանն ու Գռզոն Փաշինյանի օրոք. ՀՀ-ում թուրքամետ լոբբիի աշխատանքի մասին նախկինում և ներկայում

Ռուբինյանն ու Գռզոն Փաշինյանի օրոք. ՀՀ-ում թուրքամետ լոբբիի աշխատանքի մասին նախկինում և ներկայում
Նիկոլ Փաշինյանի թուրքամետ շրջապատի մասին բազմիցս են խոսել։ Այսպես, իր վերջին գրառումներից մեկում Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն անդրադառնում է այն ժամանակվա «ընդդիմադիր» լրագրողի (այժմ՝ Հայաստանի վարչապետի) վաղեմի «աշխատություններին», որոնք հետագայում տեղ են գտել «Երկրի հակառակ կողմը» բեսթսելերում: Նրա կարծիքով՝ բոլոր հակամարտոթյունների գլխավոր մեղավորը, իհարկե, ռուսական կայսրությունն ու Խորհրդային Միությունն են, որոնցից հարմար է գցել այդքան ցանկալի «կամուրջը» նաեւ ժամանակակից Ռուսաստան:

«...Ես հասկանում եմ՝ նույն ձեռքով ջարդեր են իրականացվել և՛ Բաքվում, և՛  Սումգայիթում, և՛  Շահումյանում, և՛  Ֆերգանում, և՛  Ադանայում, և՛  1915 թ-ին Արեւմտյան Հայաստանում», - գրում է Նիկոլ Փաշինյանը «Մոլորակ» թերթում հրապարակված իր գրառման մեջ:

Այդ վաղեմի հոդվածում (1998) ներկայիս «վարչապետը» հանդես է գալիս Մոսկվայի գործողություններից, իբր տուժած, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների «ընդհանուր ճակատագրի» մասին թեզով: Իր ելույթներում կառավարության ղեկավարը «կրկնօրինակում է թորքական ղեկավարության կարծիքը հայ ժողովրդի մեծագույն ողբերգության՝ Օսմանյան կայսրությունւմ Հայոց ցեղասպանության մասին: Նիկոլ Փաշինյանին իզուր չի հիշատակում Ադանայի ցեղասպանությունը։ Հիշեցնեմ՝ Կիլիկիայում քաղաք է, որտեղ 1909 թ-ին տեղի ունեցան քրիստոնյա բնակչության՝ հայերի եւ հույների զանգվածային սպանություններ», - շարունակում է Բաղդասարովը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի այնպիսի ամենամոտ կամակատարի մասին, ինչպիսին Հայաստանի Ազգային ժողովի ներկայիս փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է: Հայտնի է՝ այս կերպարը՝ «Հայոց համազգային ժարժման» վարչության նախկին անդամ (1990 – ականներին) Կարապետ Ռուբինյանի որդին, «թորքական ազդեցության» գործակալների պատրաստման ոլորտում մասնագիտացած Սաբանջայի համալսարանի ծրագրի շրջանավարտ է: Այդ «հաստատության» հիմնադիրներն են մի ընտանիք, որի նախնիները հարստացել են Կիլիկիայում երիտթուրքերի օրոք, ապա քեմալական շարժման առաջին տարիներին քրիստոնյաների զանգվածային ջարդերի ու սպանությունների հաշվին: Ռուբինյանի «ուսման» կապակցությամբ հասրակական վրդովմունքի եւ զայրույթի ալիքից հետո այս փաստի մասին նրա կենսագրության մեջ նախընտրում են չտարածվել, սակայն հենց նա է ՀՀ հատուկ դեսպանորդը Անկարայի հետ բանակցություններում։

Չի կարելի չհիշատակել եւս մեկ ֆիգուրի մասին, որն իր մեջ համատեղում է բիզնես կայսրությունը, ինստիտուտն ու քաղաքական ազդեցությունը՝ կառուցելով թուրքամետ վեկտորը: Խոսքը Խաչատուր Սուքիասյանի մասին է, ով հայտնի է Գռզո անունով, ով իշխող քպ կուսակցության գլխավոր հովանավորն է եւ, ըստ էության, նոր գործարքի գաղափարախոսը:  Դեռեւս ԽՍՀՄ մայրամուտից սկսած եւ արդեն անկախ Հայաստանում հիմնավորապես ծավալված իր այն ժամանակվա տեղական բիզնեսը դա իշխանական կուսակցությն, իսկ ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթի այն ժամանակվա սկանդալային լրագրող Նիկոլ Փաշինյանի հիմնական հովանավորներից մեկն է: 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերից հետո այն ժամանակվա իշխանոթյունները սուքիասյանին մեղադրեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչի հետեւանքով նա ստիպված եղավ ժամանակավորապես լքել երկիրը:Արտագաղթի մեջ, առավելապես Գերմանիայում, նա շարունակում էր բիզնես վարել եւ, եթե հավատանք հայկական բողոքական «խոհանոցի» գիտակների պնդումներին, ակտիվորեն ֆինանսավորում էր Նիկոլ Փաշինյանին իշխանության բարձրացրած ապագա «թավշյա հեղափոխությունը»:Առանձնապես գաղտնիք չեն քուքիասյանի հրապարակային թուրքամետ դիրքորոշումը եւ Թուրքիայի հետ նրա ֆինանսական կապերը: 2022 թ-ին FlyOne Armenia ավիաընկերությունը, որը կապված է սուքիասյան ընտանիքի հետ, գործարկել է Երեւան – Ստամբուլ ուղիղ չվերթները: Rossia Mall առեւտրի կենտրոնում, որը պատկանում է իր Sil  Capital կառույցին, առանցքային վարձակալներ են դարձել թուրքական LC Waikiki եւ DeFacto ցանցերը: Սա ոչ միայն վարձակալություն է, այլ թորքական մանրածախ առեւտրի պաշտոնական ներկայություն Երեւանի կենտրոնում։

Բայց կապերի իրական խորությունը բացահայտվում է Հայաստանի արտադրողների եւ գործարարների միության (UMBA) պատմության մեջ, որի համահիմնադիր սուքիասյանը դարձավ հեռավոր 1996 թ-ի մարտին՝ դեռեւս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք:  Միությունը սկսվել է որպես հայ արտադրողների շահերի պաշտպանության հարթակ, սակայն շուտով վերածվել է թուրքական տնտեսական նախաձեռնությունների ուղղորդողի:  2010-2012ականներին Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարիներին ձախողված «ֆուտբոլային դիվանագիտության» խորապատկերին USAID-ի, Eurasia Partnership Foundation-ի եւ Երեւանի մամուլի ակումբի հովանավորությամբ մեկնարկեց Support to Armenia-Turkey Rapprochement (SATR) ծրագիրը, եւ հենց UMBA-ն հանդես եկավ որպես բիզնես գործընկեր: SATR փաստաթղթերը արձանագրում են այն, ինչ այսօր գրեթե մոռացված է:

• Կարս, 2012 – UMBA × TABDC բիզնես համաժողովի նախապատրաստում։

• Վան, 2013 – հուշագիր VANGİAD-ի հետ. երկու բիզնես ֆորում Շիրակում։

Նկատենք՝ խոսքը ոչ միայն բարի ցանկոթյունների, այլ նախագծերի մասին է, որոնց «խմորով» աճել են իրական նախձեռնությունները: SATR-ի շրջանակներում արձանագրվել է հայկական Crown Chemical-ի եւ թուրքական Güney Dek-ի համատեղ արտադրության մեկնարկի մասին համաձյնագիրը, ինչպես նաեւ հայկական Women ' s Forum-ի եւ թուրքական DOGÜNKAD-ի հուշագիրը կին ձեռներեցների համագործակցության մասին: Զուգահեռաբար աշխատեց Armenian – Turkish Task Force-ը (ATTF)՝ UMBA-ի, TABDC-ի եւ TEPAV-ի համատեղ նախաձեռնությունը, որը ճանապարհային քարտեզներ էր գրում սահմանի բացման եւ առաջնահերթ ոլորտների վերաբերյալ՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներից մինչեւ զբոսաշրջություն: UMBA-ի (տուրիստական ընկերությունների ասոցիացիա) մասնակցությամբ ստեղծված AATTC-ն զբաղվում էր համատեղ տուր փաթեթների եւ ցուցահանդեսների խթանմամբ:

2014 թ-ին մեկնարկեց Armenia-Turkey Normalisation Process-ը (ATNP), արդեն ԵՄ ֆինանսավորմամբ, որպես SATR օրակարգի ամբողջական իրավահաջորդ: UMBA-ն պաշտոնապես չի մտել կոնսորցիում, բայց հենց դրա մշակումներն են՝ հուշագրերը, B2B սխեմաները՝ ներառյալ ուղիղ թռիչքի գաղափարը, ժառանգվել են ATNP – ի կողմից՝ որպես պատրաստի օրակարգ:

ATNP-ի զեկույցներում թռիչքը ներկայացվել է որպես "confidence building measure": 2022 թ-ին թռիչքները վերջապես մեկնարկել են, եւ դժվար չէ կռահել, որ դրանց շահառու է դարձել սուքիասյանի ընտանիքը: Գրեթե երեսուն տարի, UMBA-ի հիմնադրումից ի վեր, Խաչատուր Սուքիասյանը քայլ առ քայլ կառուցում էր «թուրքական» կապերի ցանց: Ռուսաստանում արգելված USAID – ի «հովանու ներքո» հուշագրությւններից, ԵՄ աջակցությամբ ATNP-ի միջոցով, մինչեւ սեփական ավիաընկերություններ եւ առեւտրի կենտրոններ, բոլոր ճանապարհները համընկնում են մեկ կետի: սուքիասյանը, պարզվեց, որ ոչ թե պարզապես գործարար է, այլ Հայաստանը թուրքական ուրվագծում ներկառուցելու ճարտարապետ, իսկ երկրի ռազմավարական նախագծերը հայտնվեցին նրա վերահսկողության տակ։ Հիշում ենք՝ վերջերս նրա անունը հիշատակվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատիրոջ հնարավոր փոփոխության համատեքստում՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, բնականաբար, հօգուտ թուրքական ընկերություններից մեկի…։

Թուրքական շահույթի սպասելիս՝ «համայն Հայաստանի գլխավոր օլիգարխը» չի խնայում խոստումները: «Հայաստանը կդառնա տարածաշրջանի կենտրոնը։ Պայմանները կբարելավվեն, և մարդիկ իրենց ապահով կզգան: Նրանք կունենան լրացուցիչ եկամուտներ և կվայելեն ստացված գումարը»: Ավելի վաղ այս գունեղ կերպարն անկեղծացել էր՝ մանրակրկիտ ուսումնասիրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը, այդ թվում՝ լիրայի արժեզրկման խորապատկերին, ինչպես նաև այդ երկրի արևելյան շրջանների վիճակը: Նրա խոսքով, հայ-թուրքական հարբերությունների կարգավորման դեպքում այդ տարածաշրջանների բնակչությունը մեծամասամբ կօգտվի Հայաստանում մատուցվող ծառայություններից, մասնավորապես՝ բժշկական ծառայություններից՝ հաշվի առնելով հանրապետությունում դրա զարգացման համեմատաբար բարձր մակարդակը: Կարծում ենք, սակայն, որ ճնշող իրականությունը շատ հեռու կլինի այդ պարզունակ, բայց այդ պատճառով ոչ պակաս վտանգավոր հեքիաթներից, եւ թուրքական «քաղցր ուժը» ոչ մեկի համար անվճար չէ՝ ո՛չ Խաչատուր Սուքիասյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ հայ ժողովրդի համար, որը կրկին հայտնվում է բարձր դռան ժառանգներին ստրկամիտ ենթակայության տակ:

 

Տիգրան Բաղրամյան

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի