|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Տյանցզին քաղաքի Բինհայ օդանավակայանում, այստեղից սկսվում է Ռուսաստանի ղեկավարի չորսօրյա այցելության ծրագիրը Չինաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահը կայցելի Տյանցզին և Պեկին քաղաքները։Օդանավակայանում Պուտինին դիմավորել է պատվո պահակախումբը։ Ինքնաթիռի թռիչքուղու մոտ պետության ղեկավարին սպասում էին Քաղբյուրոյի անդամ, Տյանցզինի կուսակցական կոմիտեի քարտուղար Չեն Միները, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան ՉԺՀ-ում Իգոր Մորգուլովը և Չինաստանում ռուսաստանյան արտասահմանյան հաստատությունների ավագ դիվանագիտական աշխատակիցներ։ Պուտինը, իջնելով ինքնաթիռից , դիմավորողների հետ փոխանակվել է ձեռքսեղմումներով, նստել է նախագահական «Աուրուս»-ը և մեկնել իրեն հատկացված նստավայր։
Իր ռուսաստանյան համարանիշերով մեքենայով Վլադիմիր Պուտինը սովորաբար տեղաշարժվում է ցանկացած ուղևորության ժամանակ, այդ թվում՝ արտասահմանյան։ Այս անգամ ևս նախագահական լիմուզինը հատուկ բերվել է Ռուսաստանից, սակայն համարանիշերը փոխարինվել են չինականով։ Սև գույնը նշանակում է դիվանագիտական համարանիշեր։
Օգոստոսի 31-ի երեկոյան Մեյցզյանի միջազգային կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում կմեկնարկի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած առաջնորդներին սպասվում է ընդունելություն և համերգ՝ հանդիսավոր դիմավորումից և լուսանկարվելու ավանդական արարողությունից հետո։