կարևոր
4498 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-28 14:37
Հասարակություն

«Դադարեք սուտ լուրերի տարածումը»․ ի՞նչ է պատմում Քոբուլեթիում ջրահեղձ եղած երիտասարդի նշանածը

«Դադարեք սուտ լուրերի տարածումը»․ ի՞նչ է պատմում Քոբուլեթիում ջրահեղձ եղած երիտասարդի նշանածը

Քոբուլեթիում ջրահեղձ եղած երիտասարդի նշանածը` Արեանա Գրիգորյանը գրառում է արել՝ պատմելով, թե ինչպես է եղել ողբերգական դեպքը. 

«Ես Արեանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։

Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։

Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքները այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։

Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»։

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հայ 24-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։