|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 23-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի լճում՝ Մարմաշեն եկեղեցու մոտակայքում, քաղաքացի է ջրահեղձ լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ախուրյան գետում՝ եկեղեցու մոտակայքում, ջրահեղձ է եղել Գյումրի քաղաքի Գարեգին 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Պ.-ը (1995 թ. ծնված):
Ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա.Պ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: