|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մատաղիսի զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայողներից` 19-ամյա Ռուբեն Բարսեղյանը Երևանից էր:
Yerkir.am-ի տեղեկություններով` նա 10 ամսվա զինծառայող էր: Ռուբենը ծնողների հետ բնակվում էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում, ունի դպրոցահասակ քույր: Մեզ հայտնի դարձավ նաև, որ Ռուբենի ծնողները վատառողջ են և չեն աշխատում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների` ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: