|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աննա Հակոբյանը սկսել է «Կրթվելը նորաձեւ է» շարժման երկրորդ փուլը, առաջինի ավարտի մասին հայտնեց հուլիսի 15-ին, ճոռոմ վիճակագրություն ներկայացրեց՝ իբր 12 հազար մարդ է միացել շարժմանը, 11 հազարը` մասնակցել, սակայն Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրությունից հետո տեսագրությունը հանվել էր յութուբյան էջից, կան տեղեկություններ, որ խայտառակ քիչ դիտումներ են եղել։
Չնայած դրան, տիկինը շարունակում է աներեւակայելի համառություն դրսեւորել, երեկ կանանց գաղութում՝ Աբովյան ՔԿՀ-ում է կրթարշավ իրականացրել, իսկ օգոստոսի 22-ին Արագածոտնի Բյուրական համայնքի ռեստորաններից մեկում է հավաք իրականացնելու, մարզպետարանից վարչական ղեկավարներին, մարզպետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների աշխատակիցներին հրահանգել են պարտադիր մասնակցություն, ընդ որում՝ վարչական ղեկավարներին ասվել է, որ կանանց հետ այցելեն։