|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, նրա «Կրթվելը նորաձեւ է» լոզունգը շարունակում է Հայաստանի մարզերում հաղթարշավը։
Վերջերս նոր բիլբորդ է հայտնվել Արարատում` «Կրթվենք եւ հարստանանք», ներքեւի հատվածում՝ «Միացիր շարժմանը»։
Այդպիսի ցուցապաստառներ կախված են գրեթե բոլոր մարզերում: Մեզ հետաքրքրեց՝ գովազդի համար «Իմ քայլը» հիմնադրամը վճարո՞ւմ է համայնքապետարաններին։ Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանին հարցրինք` արդյոք վճարե՞լ են գովազդի համար։ Նա նախ զարմացած հարցրեց` որտե՞ղ է փակցված, ասացինք` իր ղեկավարած քաղաքում․ տպավորություն էր, որ քաղաքապետն առաջին անգամ մեզնից է լսում այդ մասին:
Լսեց ու ասաց` գրավոր ուղարկեք հարցերը։