|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում ավարտվել է վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հանդիպման սկզբում Բրիտանիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը լրագրողների տեսախցիկների դիմաց ջերմ գրկախառնվել և լուսանկարվել են, սակայն հրաժարվել են պատասխանել որևէ հարցի։
Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո Զելենսկին Սթարմերի ուղեկցությամբ դուրս է եկել վարչապետի նստավայրից, նստել է մեքենան և հեռացել է։ Կողմերը կրկին հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։