|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի բանակցություններն անցկացնել Ղազախստանում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես հանդիպել եմ պարոն Զելենսկիի հետ ու լսել նրան: Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը: Ես այն կարծիքին եմ, որ հարկավոր է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առանձին, անձնական հանդիպում»,- մանրամասնել է նա «Աստանա ակումբ» բանավիճային հարթակի նիստում:
Նազարբաևի պնդմամբ՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել է հանդիպել «չեզոք հարթակում»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում Է երկրի հարավ-արևելքում քաղաքացիական հակամարտությանը մասնակցության մեջ, սակայն Մոսկվան հակադարձում է, որ մեղադրանքներն անընդունելի են ու անհիմն: