|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Յոթանասունմեկ տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել ամերիկացի հայտնի դերասան, հեռուստահաղորդավար և ըմբիշ Հալք Հոգանը։ Այս մասին հայտնում է TMZ Sports-ը։
«Հալք Հոգանը մահացել է 71 տարեկանում»,- նշել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ դերասանը մահացել է սրտի կանգից։
Հալք Հոգանը դերասանի առավել հայտնի անունն է, սակայն նրա իրական անուն և ազգանունն է Թերրի Ջին Բոլեա։ Նա ունեցել է հաջողակ կինոկարիերա, որը սկսվել է 1982 թվականին՝ «Ռոքի III» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Թանդերլիփսի պաշտամունքային կերպարը: Հոգանը նաև նկարահանվել է «Առանց արգելքների», «Արվարձանային հրամանատար» և «Պարոն դայակ» ֆիլմերում: Նա նկարահանվել է VH1-ի հիթային «Հոգանը լավագույնը գիտի» ռեալիթի շոուում՝ իր ընտանիքի՝ Լինդայի, Նիքի և Բրուքի հետ: