|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Շանլըուրֆայի (Ուրֆա) Սուրուչ քաղաքում ավտովթարի հետևանքով մահացել է ծագումով իրանցի` 30-ամյա ամերիկացի լրագրող Սերենա Շիմը:
Ըստ Haberler-ի` ավտովթարը տեղի է ունեցել երեկոյան ժամերին Ալիգյոր թաղամասում: Ըստ պնդումների` Իրանում հեռարձակվող Press TV-ի լրագրող Սերենա Շիմի ու օպերատոր Ժուդի Իրիշի վարձակալած մեքենան բախվել է ճամփեզրին կայանած` բետոն հարող հսկա մեքենային: Լրագրողը տեղում մահացել է, իսկ օպերատորը` վիրավորվել:
Հայտնի է դարձել, որ նրանք Սուրուչում են գտնվել Քոբանիի իրադարձությունները լուսաբանելու համար:
Սերենան մահից երկու օր առաջ հայտնել էր, որ իր հրապարակած լուրերի պատճառով Թուրքիայում մեղադրվում է գաղտնի գործակալ լինելու մեջ: