|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մեր տեղեկություններով, հարցազրույց է տվել Մարիո Նավալին։ Վերջինս ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր է, գործարար, միեւնույն ժամանակ՝ բլոգեր, IBC Group-ի հիմնադիրը։ Նա հայտնի է դարձել X հարթակում համաշխարհային առաջնորդների հետ (օրինակ՝ Իլոն Մասկի, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ այլոց) իր հարցազրույցների շնորհիվ։ Հայտնի է նաեւ իր «Կլոր սեղան» նախագծով, որտեղ քննարկում է սուր քաղաքական եւ տնտեսական թեմաներ։ Հարցազրույցը կհեռարձակվի առաջիկայում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Նարեկ Կարապետյանը հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին։