Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Սասունիկում անասնապահությունն ու հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակության ծավալները տարեցտարի նվազում են։
Բնակիչները նշում էին, որ տարիներ առաջ գյուղի արոտավայրերը վարձակալության են հանձնել ինչ-որ անհատների, որից հետո անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է։
Մարդիկ ստիպված մի քանի անգամ կրճատել են անասնագլխաքանակը։ Սասունիկի վարչական ղեկավար Արման Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց՝ վերջին 10-ը տարիներին անասնագլխաքանակը կրճատվել է մոտ 3 անգամ։ «Նախկինում մոտ 1500 գլուխ խոշոր եղջերավոր ենք ունեցել, այժմ այդ թիվը չի գերազանցում 500-ը»,- ասաց նա։
Ոռոգման ջրի խնդիրը ևս գյուղում ամբողջովին լուծված չէ։ Հողագործները ստիպված են հերթագրվել ու ըստ սահմանված ժամանակացույցի ոռոգել այգիները։
«Այդ ընթացքում բերքը կարող է չորանալ»,- ասում է Սուրեն պապը։ Սասունիկը Հայաստանի երիտասարդ գյուղերից է։ Գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Բնակիչներն այստեղ են եկել Խորհրդային տարիներին՝ Հայաստանի տարբեր շրջանններից, մեծ մասը՝ Վերին Սասունիկից։ Բնակչության 25-30 տոկոսը սասունցիներ են։ Գյուղն ունի 1100 տնտեսություն, շուրջ 4000 բնակչություն։
Մանրամասն՝ տեսանյութում։