|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Շատ հստակ քայլերով սկսվեց արշավ Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումով նսեմացնելով եկեղեցու պատիվը, վերացնելով կրթությունը, կպնելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկային եւ վերջում ծախելով հայրենիքը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանը՝ կիսելով իր մտահոգությունը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Բազմաթիվ հոգեւորականների հետ միասին տեր Շահեն նույնպես նախօրեին մասնակցում էր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին:
Անդրադառնալով ադրբեջանական կողմին վերադարձվող տարածքներում հայկական պատմամշակութային ու հոգևոր կենտրոնների ճակատագրին՝ Տեր Շահեն նշեց. «Մենք անընդհատ կորցնում ենք, եւ սա պետք է ազդակ լինի մեզ համար, որպեսզի հասկանանք, թե որ արժեքներին պետք է վերադառնանք: Երբ խոսում ենք մեկ անձի մասին՝ վրիպում ենք: Մենք պետք է ամուր կառչենք Աստծուց, խնդրենք իմաստություն: Մեր պապերը կարողացել են առանց պետականության պահել Տիգրան Մեծի Հայաստանը՝ իր բոլոր սրբություններով: Մեր հոգեւոր արժեքների պաշտպանման ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, տարվում են, բայց ինչպես ասում են՝ մարդ պիտի բախտ ունենա, որ լավ հարեւան ունենա: Երբ հարեւանդ անհասկացող է, դժվար է: Թուրք էությունը չունի պատկառանք, հարգանք սրբությունների նկատմամբ, նա իր «ես»-ից այն կողմ ոչինչ չի տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիանա Սարգսյան