Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը գրում է․
«Լուսանկարում պատկերված է Դաշնակցության արյունոտ այն դրոշը, որը երեք տասնամյակ շարունակ փակցված է եղել ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի գրասենյակում՝ Արցախի Հանրապետության քաղաքամայր Ստեփանակերտում։
Այս դրոշի հետ է ասոցացվում դաշնակցական բազմաթիվ հերոսների անթառամ հիշատակը, որոնք զեն ի ձեռին ընկել են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության ռազմադաշտերում։ Նրանց թվում է նաև 1905-1906թթ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՅԴ ինքնապաշտպանության մարմնի ղեկավար՝ հայդուկապետ Նիկոլ Դումանը։
Դումանն իր երիտասարդ ընկերներին հորդորում էր․ «Բայց ինչ էլ լինի, թե՛ թշնամուն եւ թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ Եւ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններում»։
Այս գաղափարները կրող երիտասարդ դաշնակցական ընկերներս այսօր անհիմն մեղադրանքներով ձերբակալված են «իրավապահ» մարմինների կողմից։ Նրանք ընդամենը միակամ էին Դումանի խոսքով՝ կազմ ու պատրաստ դիմագրավել իրենց Հայրենիքին ուղղված վտագը, որի մասին օրն ի բուն ահազանգում էին Ադրբեջանն ու Թուրքիան, և որոնց սպառնալիքների հանդեպ մեղսակցական ու երկչոտ անտարբերություն էր ցուցաբերում ՔՊ-ական ապազգային իշխանախումբը․․․»։