|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՀԴաշնակցության Սիսիանի կոմիտեի գրասենյակում կախված Դաշնակցության դրոշը խունացած է, բայց որեւէ կերպ իր արժեքն ու խորհուրդը չի կորցրել: Առաջին անգամ Սիսիան է հասել Սփյուռքից հեռավոր 1989 թվականի ճիշտ այս օրերին: Կարճ ժամանակ անց արդեն Սիսիանից առաջին նորագիրներն իրենց դաշնակցականի երդումը տվել են պատմական Զորաց քարերում հենց այս դրոշի վրա: Հետո Սիսիանի դաշնակցական ջոկատի հետ այն ճանապարհվել է Արցախյան ազատամարտ: 1992-ի մայիսի 18-ին ազատագրված Բերձորով վերադարձել է Կոմիտեի գրասենյակ: Դրանով վերջին հրաժեշտին ծածկվել են Ազատամարտում նահատակված սիսիանցի դաշնակցականներից շատերը: Դրոշը շարունակում է պահել իր խորհուրդը, դաշնակցական երդումի իմաստն ու կարգախոսը: Դրոշը դեռ հաղթանակների պահերին ծածանվելու է։
Գեղամ Մանուկյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր