|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել հայ հոգևորականների և «Տաշիր»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։
«Որպես Հայկական խմբակցության փոխնախագահ, ես խորապես մտահոգված եմ հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջերս կատարված ձերբակալություններով։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա։ Ես այսօր այս մտահոգությունները հայտնեցի Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին», — գրել է Շերմանը իր X միկրոբլոգում։