|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կիրակի՝ հուլիսի 29-ին Բրբանքի Էջմիածնական թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդաց Մայր Տաճարի բակում պատարագից հետո Էջմիածնի զորակցական հավաք է լինելու:
Նույն տեղում կազնակերպվելու է զորակցական ստորագրահավաք հետևյալ ուղերձով.
«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ դարերով ձգտել են մեր թշնամիները։ Հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների և ինքնության դեմ պատերազմի հստակ արտահայտություն են։ Պահն օրհասական է։ Վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Պահանջում եմ՝
Դադարեցնել հալածանքները
Ազատ արձակել Միքայել և Բագրատ Արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին ու մյուս ապօրինաբար կալանավորվածներին»։
Կիլիկիո թեմի բոլոր եկեղեցիներում քարոզների ընթացքում փոխանցվելու է միասնական պատգամ՝ ի պաշտպանություն Էջմիածնի։
Սամվել Կարապետյանի ընտանիքի նախաձեռնությամբ, մեր ընկերների աջակցությամբ, պատրաստվում են հատուկ տեսանյութեր՝ Սամվելի առնչությամբ»։