|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեր Հակոբ քահանա Իսահակյանի հրապարակումը․
«Հուդան իր նենգ ծրագիրն իրականացնելու համար նոր հուդաներ է փնտրում։
Եթե տարբեր ոլորտներում գտել եք այդպիսիններին, ապա ականջալուր եղեք, որ որևէ եկեղեցական, քահանայական աստիճանին արժանանալուց առաջ, մերժում է բոլոր աղանդավորներին, չարի ծառաներին, մոլորեցնողներին և անվերապահ իր հնազանդությունը հայտնում եկեղեցուն, եկեղեցվո դավանանքին, եպիսկոպոսաց դասին և անշուշտ` Վեհափառ Հայրապետին։
Եկեղեցու Աստվածադիր նվիրապետական կարգի հանդեպ ունեցած հնազանդությունը` եկեղեցու մեջ մնալու հիմնասյունն է, Աստծո հետ միության մեջ գտնվելու առհավատչյան։
Եկեղեցական կարգ ու բարքին անհնազանդ գտնվողները ինքնըստինքյան դուրս են մնում փրկության տապան Մայր եկեղեցուց։
Ուստի քո տեսակը եկեղեցում վաղուց ի վեր մերժվել է, ինչպես մերժվել են բոլոր խառնակիչները, չարի ծառաները, ովքեր միտված են եղել եկեղեցու միաբանությունը խաթարել։
Սատանայի գործելաոճն է ըմբոստանալ, հակառակվել այն ամենին, ինչը Աստծուց է, որի համար կոչվում է հակառակորդ, բանսարկու, կորսուցիչ, մոլորեցնող, և թերևս միայն սա է չարի գոյության հենարանը, որովհետև արդեն իսկ հեռացված և մերժված է լույսի թագավորությունից։ Կարիք չունեք ձեր կամակատարների հետ անմնացորդ հետևելու բելիարին` իմացեք, որ կորսուցիչը դատապարտված է կորստյան։
Սիրելի հայորդինե՜ր, Աստվածուրացը առանց իր նմանների չի կարող գործել, ուստի հեռու մնացեք չարի բոլոր տեսակի խարդավանքներից, եկեղեցու մեջ եղեք, որպեսզի կորսվածների հետ դուք էլ չկորչեք»։