Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կոշտ քննադատեց Երևանում տրանսպորտի սակագնի բարձրացման և տուգանքների կիրառման գործընթացը։ Նա մատնանշեց, որ քաղաքացիները սկզբում ակտիվ, ապա ավելի պասիվ ձևով բողոքում են բարձր սակագնից, իսկ այժմ նրանց սպառնում է նաև 15․000 դրամ տուգանք՝ տեխնիկական խնդիրների կամ համակարգի անարդյունավետության պատճառով։
«Հիմա երկու ընտրություն կա․ կամ ընկնել քաշքշուկի մեջ, թեկուզ պատրաստ լինելով վճարել, կամ 15․000 դրամ տուգանք վճարել՝ անգամ նվազագույն աշխատավարձի պայմաններում», - ընդգծեց պատգամավորը։
Ավետիսյանը նաև ընդգծեց, որ նոր համակարգը տեխնիկապես հաճախ չի աշխատում, ու քաղաքացիներն առանց մեղքի կարող են դառնալ վարչական պատասխանատվության օբյեկտ։
Մանրամասն՝ տեսանյութում։