կարևոր
526 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-01 13:42
Հասարակություն

75 հազար դրամ ստացող մարդուն 1 ամսվա մեջ 5 անգամ տուգանեք, էլ ի՞նչ ա տանելու տուն․ Թադևոս Ավետիսյան

75 հազար դրամ ստացող մարդուն 1 ամսվա մեջ 5 անգամ տուգանեք, էլ ի՞նչ ա տանելու տուն․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խիստ քննադատեց տրանսպորտի նոր սակագնի և տուգանքների կիրառման քաղաքականությունը՝ այն անվանելով Երևանի քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» դարձնելու գործընթաց։

«Իմ խորին համոզմամբ՝ այս նախագիծը քաղաքացուն տուգանքի մատերիալ է դարձնում։ Քաղաքացին, որ չի կարողանում վճարել, դառնում է վարչական ձերբակալման և խուզարկության ենթակա։ Իսկ դուք ասում եք՝ թող վճարի, չտուգանվի», - ընդգծեց պատգամավորը։

Ավետիսյանը հիշեցրեց, որ ժամանակին նույն իշխանությունը պայքարել էր սակագնի բարձրացման դեմ, իսկ հիմա նույն որոշումն առաջ է տանում՝ անտեսելով սոցիալական ծանր վիճակը․

«Աշխատող աղքատը 75․000 դրամ է ստանում, դուք ասում եք՝ եթե չի վճարում, 15․000 դրամ տուգանենք։ Հինգ անգամ տուգանեք՝ մարդը տուն ինչ տանի՞»։

Ավետիսյանը եզրափակեց՝ ընդգծելով, որ իշխանությունը քաղաքացուն պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի։

Մանրամասն՝ տեսանյութում։