կարևոր
910 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-22 20:24
Հասարակություն

Թորոսյա՛ն, ինչու մարդիկ չեն կարողանում վճարել կոմունալները, ունենալ լավ կյանք․ Ռուբեն Մխիթարյան

Թորոսյա՛ն, ինչու մարդիկ չեն կարողանում վճարել կոմունալները, ունենալ լավ կյանք․ Ռուբեն Մխիթարյան

Նարեկ Կարապետյանը հայտարարում է՝ 300.000 աշխատատեղ են ստեղծելու, Արսեն Թորոսյանը նեղվել է։ Դուք ասեք՝ ձեր ստեղծած աշխատատեղերով ինչի եք հպարտանում, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդգծելով․

«Ինչու է Շիրակի մարզում շուրջ 40 %-ը համարվում աղքատ, ինչու մարդիկ չեն կարողանում վճարել կոմունալները, ունենալ բարեկեցիկ կյանք։ Ձեր ենթադրյալ աշխատատեղերը ստեղծվել են ձեր զեկույցների համար։ Վստհեցնում ենք ձեզ՝ ունենալու ենք ուժեղ Հայաստան, կարողանալու ենք Սամվել Կարապետյանի նշած հինգ քայլերը իրագործել»։