Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Այն, ինչ տեղի է ունենում Բաքվում մեր ներկայացուցչության հետ, մենք ընկալում ենք որպես անարդարություն»,- ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ անդրադառնալով Բաքվում Sputnik Ադրբեջանի ղեկավարների ձերբակալությանը:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրենը նշել է, որ գործակալության լրագրողական աշխատանքի վերաբերյալ ըստ էության բողոքներ չեն եղել և չկան:
Ներկայիս իրավիճակը կարծես միտումնավոր քայլ լինի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով, հավելել է Կիսելյովը։
Ավելի վաղ, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էինք՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների ներկայացուցիչները ժամանել են ռուսական «Sputnik Ազերբայջան» հրատարակչության Բաքվի գրասենյակ, որտեղ իրականացվել է «հատուկ գործողություն», «ռեյդ»:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Բաքվում ձերբակալված Sputnik Ադրբեջանի ղեկավարներին` տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին, անհեթեթ մեղադրանք է առաջադրվել, իբր նրանք «ԱԴԾ գործակալներ» են։ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տվել տեսակցել ձերբակալվածներին։
Նշենք, որ Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման առնչությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից:
Տեսանյութում երևում է, թե ադրբեջանական ոստիկանությունը ինչպես է ձերբակալում Sputnik Ադրբեջան գործակալության տնօրենին և գլխավոր խմբագրին։