|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 28 տոկոսը հնարավորության դեպքում կհեռանա Հայաստանից:
Արտագաղթի հիմնական պատճառն, ըստ հարցվածների, գործազրկությունն ու անարդարություն է:
«Ձեր խնդիրներին լուծում տալու համար հնարավորության դեպքում ո՞ւմ կդիմեիք» հարցին հարցմանը մասնակիցները առաջարկվող անվանացանկում նշել են նախ Գագիկ Ծառուկյանի, հետո արդեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ հանրությանը հայտնի մարդկանց անուններ: Սակայն ցուցակում ընդգրկված չի եղել ՀՀ նախագահի անունը:
Հարցման արդյունքներով՝ մասնակիցների 45 տոկոսը համարում է, որ երիտասարդությանը կարող է միավորվել միայն Ղարաբաղի խնդրի շուրջ: