կարևոր
1168 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-27 09:08
Իրավական

Դատավորը լռել է ողջ ընթացքում ու ոչ մի հարց չի տվել․ «Հրապարակ»

Դատավորը լռել է ողջ ընթացքում ու ոչ մի հարց չի տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին երեկ կեսգիշերին նույնպես կալանավորեցին` Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում։ Բոլոր կալանավորվածների վրա նաեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվել` արգելվել են տեսակցությունները: Դավիթ Գալստյանը, օրինակ, կարող է տեսակցել միայն մերձավոր ազգականների եւ փաստաբանների հետ։ Իսկ դատարանի որոշման հիմքում զրո ապացույց է եղել նրա առնչությամբ, որոշման հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Մեզ պատմեցին, որ կալանքի որոշում կայացրած դատավոր Ռոման Սմբատյանը ողջ դատավարության ընթացքում լուռ հետեւել է, ոչ մի հարց չի տվել` դատապարտվածի նման հաստատել է քննիչի միջնորդությունը։ Իսկ Դավիթ Գալստյանն էլ ասել է, որ Սրբազանին վերջին անգամ տեսել է մարտի սկզբներին՝ արցախցիների հետ հավաքի ժամանակ։ Գալստյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Պաշտպանը բողոքարկելու է կալանքի որոշումը։ Սակայն արցախցի քաղաքական գործիչները կասկած չունեն, որ Դավիթ Գալստյանին կալանավորել են այն պատճառով, որ նա Փաշինյանի կոշտ քննադատներից է եղել` հատկապես Հայաստան տեղափոխվելուց հետո: Եվ սրանով ուզում են ցույց տալ, որ արցախցիներն էլ են ներգրավված «ահաբեկչական ծրագրերում»։