Փոխարժեքներ
26 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Սրբազան շարժման ակտիվ անձնացից՝ Իգոր Սարգսյանին ևս կալանավորեցին: Ո՛չ նրա տան մանրակրկիտ խուզարկության արդյունքում է որևէ կասկածելի բան գտնվել, ո՛չ էլ անգամ փնթի սարքված ձայնագրություններում կամ թղթերում ինչ-որ լուրջ բան կա նրա մասին: Կարող ենք եզրակացնել, որ Իգոր Սարգսյանին կալանավորելու գործում որոշակի դեր է խաղացել Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը:
Բանն այն է, որ Իգոր Սարգսյանն այն գործիչն էր, ով 2019-2024 թվականներին՝ շուրջ 5 տարի, կռիվ է տվել Նիկոլ Փաշինյանի՝ իր հանդեպ իրականացված ապօրինի գործողությունների դեմ, դատարաններում մինչև վերջ պայքարել, հաղթել և, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, պատին դեմ տվել Փաշինյանին՝ ստիպելով չեղարկել իր ապօրինի որոշումը:
Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի մոլեգնող համառությամբ է Նիկոլ Փաշինյանը փորձել չկատարել դատարանների՝ Իգոր Սարգսյանի օգտին կայացված վճիռները, բերենք մի քանի դրվագ:
Իգոր Սարգսյանին առանց հիմքերի ազատել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 2019 թ. հոկտեմբերի 23-ին: Իգոր Սարգսյանը թե՛ Առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչում, թե՛ Վճռաբեկում հաղթել է և հայտարարել՝ Փաշինյանն ապօրինի է ազատել վերջինիս աշխատանքից և պարտավոր է վերականգնել նույն պաշտոնին:
Վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում՝ 2023 թ. մայիսի 3-ին Փաշինյանը պարտավոր էր Իգոր Սարգսյանին վերականգնել աշխատանքի, սակայն նա չի կատարում դատարանի որոշումը, և գործը գնում է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
Մի շարք իրավական քաշքշուկներից հետո՝ Իգոր Սարգսյանին աշխատանքի վերականգնման հայցով հաջորդիվ դատարան է դիմում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որը ևս հաղթում է բոլոր ինստանցիաներում. թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարանները որոշում են կայացնում, որ Իգոր Սարգսյանն ապօրինի է ազատվել աշխատանքից, լիովին օրինական է նախորդիվ կայացրած դատական վճիռը, և որ պաշտոնյան պետք է վերականգնվի իր աշխատանքին:
Փաշինյանի տմարդի և ողորմելի քայլը
Կիկին մի շարք իրավական քաշքշուկներից, դիմադրությունից ու դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու չհաջողված փորձերից հետո Նիկոլ Փաշինյանին այլ ելք չէր մնում, քան կատարել դատարանի որոշումը։ Բայց… Նա 2024 թ. սեպտեմբերի 11-ին ճարահատյալ կայացրել է վերանշանակման որոշումը, իսկ ահա երկու օր անց՝ սեպտեմբերի 13-ին, նույն Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով զսպել Իգոր Սարգսյանի հանդեպ իր ատելության մոլուցքը, վերստին ազատում է նրան աշխատանքից:
Սա՝ այն մասին, թե ինչպես 5 տարի անընդհատ պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա: Ավելին, նրան աշխատանքի նշանակելու փոխարեն, ի վերջո, կալանավորել:
Հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Վահե Սարգսյան